News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պերուի մայրաքաղաք Լիմայում հնէաբանները հին գերեզմաններ են գտել, որտեղ թաղված են ինկերի նախնիների աճյունները, հայտնում է Business Insider-ը:

Գերեզմանոցը հայտնաբերել է Լիմայի բնակելի թաղամասերից մեկում, ու ինչպես գիտնականներն են համարում, այն պատկանում է իչմա մշակույթին:

Հետազոտողներին հաջողվել է միանգամից չորս գերեզմանոց հայտնաբերել, որոնցում նրանք գտել են երեք կնոջ ու մեկ տղամարդու աճյուններ: Մարմիները թաղված են եղել նստած դիրքով: Նրանք փաթաթված էին տեքստիլային կտորով, իսկ դեմքերը շրջված էին դեպի ծով: Նախնական հաշվակներով այդ մարդիկ մահացել են 1000-1450 թթ ժամանակահատվածում, հայտնում է Informing–ը:

Դիերի հետ միասին գերեզմանոցում գտել են նաեւ կենցաղային բազմաթիվ իրեր՝ ոչ միայն կավե սպասք, այլեւ կտորեղեն: Հնէաբան Իզաբել Ֆլորեսը հայտնել է,որ սա իչմա մշակույթի առաջին գերեզմանոցն է, որը հաջողվել է հայտնաբերել: Նա ակնկալում է, որ Ուակա Պուկյան համալիրի հետագա պեղումների ժամանակ իրենց կհաջողվի նաեւ նոր գերեզմանոցներ գտնել: Նման գտածոները օգնում են ավելի ճշգրիտ պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են ապրել ու ինչով են զբաղվել հին իչմա մշակությի ներկայացուցիչները:

Գիտնականների խոսքով, այս գտածոն եւս մեկ անգամ ապացուցում է, որ իչմա ազգությունը բնակվել է նաեւ ժամանակակից Լիմայի տարածքում մինչեւ այն պահը, երբ ինկերի քաղաքակրթությունն ամբողջովին նվաճել է այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ