Թուրքիայի ՌՕՈՒ-ի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի զոհված օդաչու, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը Հաթայից փոխադրել են Անկարա: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Անկարայում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ դին ուղեկցել է դեսպանության ռազմական կցորդը: Անկարայի օդանավակայանում նրան դիմավորել են դեսպանն ու դիվանագիտական ներկայացուցչության անդամները: Մարմինը Ռուսաստան տեղափոխելու օրը հայտնի չէ:
Հիշեցնենք. ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ նոյեմբերի 29-ին Սիրիայից թուրքական իշխանություններին են փոխանցել խոցված Սու-24-ի զոհված օդաչուի մարմինը: Դավութօղլուն հավելել էր, որ դին փոխանցելու են ռուսական կողմին: