News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակտիվիստ Վիկտոր Մունին 21 ամսվա ընթացքում նավակով անցել է Ատլանտյան օվկիանոսն ու վերադարձել տուն՝ Բրուքլին: Նյույորքցին ծրագրում է նոյեմբերի 30-ին Բրուքլինի կամրջի վրա հանդիսավորությամբ նշել այդ իրադարձությունը:

49-ամյա ամերիկացին որոշել է Ատլանտյանն անցնել ի հիշատակ եղբոր, որը ՁԻԱՀ-ից մահացել է 1983 թվականին: Այդ կերպ Մունին ցանկացել է մարդկանց ուշադրությունը հրավիրել խնդրի ուղղությամբ եւ խթանել ՁԻԱՀ-ի թեստ հանձնել: Նա ուղեւորությունը սկսել է 2014 թվականի փետրվարի 19-ին, Կանարյան կղզիներից: Ուղեւորության ընթացքում նա 36 կգ է կորցրել, նաեւ ստիպված եղել բազմաթիվ դժվարություններ հաղթահարել:

2014 թվականի նոյեմբերին Հայիթիում նրան թալանել են՝ տանելով անձնագիրն ու ամբողջ մթերքը: Բարեբախտաբար, արագորեն հաջողվել է վերականգնել փաստաթղթերը:

Ըստ AmericaRU.com-ի, այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ի Ափամերձ պահպանության ծառայության աշխատակիցները նրան փրկել են Հյուսիսային Կարոլինայի ափերին, երբ նավակը հարվածել է ստորջրյա խութին: Վիկտոր Մունին վերանորոգել է նավն ու շարունակել ճանապարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ