News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի ժամանակով 11.00-ին կբացի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի համաշխարհային համաժողովը:

Բացումը տեղի ունենա Փարիզի Լը Բուրժե օդանավակայանի տարածքում, որն այդ օրերին հայտարարված է ՄԱԿ-ի տարածք: Համաժողովին կմասնակցեն ավելի քան 150 երկրների առաջնորդներ, այդ թվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հաշվի առնելով զեկույցների աննախադեպ թիվը, որոշում է կայացվել զեկույցները ներկայացնել զուգահեռաբար երկու դահլիճներում: Համաժողովի սկզբում պատվիրակությունների անդամները կհարգեն նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

Գլոբալ համաժողովը կտեւի մինչեւ դեկտեմբերի 11-ը, որի արդյունքում կստորագրվի նոր միջազգային համաձայնագիր, որը 2020 թվականից կփոխարինի Կիոտոյի արձանագրությանը: Համաժողովի նպատակն է պայմանավորվել այնպիսի միջոցառումների շուրջ, որոնքթույլ կտան զսպել երկրագնդի ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանի սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ