News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի հյուսիսում երկու քաղցած գետաձի սննունդ որոնելով հասել են Պուերտո Տրիումֆո քաղաքի արվարձաններում: Նրանք հանտնի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի մասնավոր կենդանաբանական այգուց փախած գետաձիերի սերունդներն են:

Էսկոբարը գետաձիեր է պահել դեռեւս 1980-ականներին, հետո դրանցից շատերը թմրաբարոնի մահից հետո (1993) շարունակել են ապրել Անտիոքիա նահանգի իր տարածքներում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վայրի կենդանիներին նկատել են դաշտերում արածող անասունների կողքին: Իշխանությունները տեղի բնակչությանը եւ հատկապես երեխաներին զգուշացրել են հեռու մնալ գետաձիերին:

Կենսաբանների խոսքով, կենդանիները քաղցած են մնացել երաշտի պատճառով: Էսկոբարի կենդանաբանական այգուց կենդանիների զանգվածային փախուստից հետո նրանց պոպուլյացիան ավելացել է շուրջ 30 անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ