News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ Կամչատկայի երկրամասում ոստիկանները ձերբակալել են դասալիք զինվորին, որը զորամասը լքել էր 2004թ. եւ մինչեւ այսօր ապրում էր անտառում։ Տղամարդուն  գտել են Ռադիգինո ավանի բնակիչների հաղորդած տեղեկության շնորհիվ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ Կամչատկայի երկրամասի մամուլի ծառայության  ներկայացուցիչ Ալլա Իվանովային։

«Այն բանից հետո, երբ 30-ամյա տղամարդուն տարել են ոստիկանական բաժանմունք, պարզվել է, որ նա Կրասնոդարի երկրամասի Տագանռոգ քաղաքի բնակիչ է։ 2003թ. նրան բանակ էին զորակոչել Կամչատկա։ Մեկ տարի անց նա ինքնակամ լքել էր զորամասը»,- նշել է նա։

Տղամարդու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, իսկ հետո նրա հարազատները հայտնել էին, որ ճանաչել են նրա մարմինը Տագանռոգում հայտնաբերված դիակների մեջ։ Տղամարդուն հուղարկավորել էին, հետագա հետախուզումը դադարեցվել էր։

«Դասալիքը ոստիկաններին պատմել էր, որ Պետրոպավլովսկ-Կամչատկայի անտառում հին շինանյութերից տուն էր կառուցել եւ տարբեր միջոցներով գումար հայթայթելով՝ պահել գոյությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ոստիկանների հավաքած նյութերը հանձնել են ռազմական քննչական վարչություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ