News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստան» փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հնարավոր է տեղադրի վրաններ։ Այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ  հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանն արդեն իրազեկվել է այդ մասին, սակայն  թույլտվության մասին որոշում դեռ չկա։

«Այսօր առավոտյան մեր ներկայացուցիչներն իրազեկել են քաղաքապետարանին վրանների թույլտվություն ստանալու նպատակով, որովհետեւ ընդվզման  տարբերակներից մեկը պիտի լինի վրանային պրոցեսը։ Սակայն վերջնական որոշումը վաղը կլինի։  Քաղաքացիական անհնազանդության տարաբնույթ տեսակներ գոյություն ունեն։ Մենք այդ օրը պիտի տարբերակներ առաջարկենք, ինչու չէ նաեւ պիտի լսենք տարբերակներ քաղաքացիներից։ Սակայն շատ շուտ պետք է ամփոփենք ու որոշենք՝ ինչ ենք անելու, քանի որ տարաբնույթ են  նաեւ քաղաքացիական անհնազանդության ճնշման մեթոդները, ուստի որոշումը պիտի տեղում լինի»,-նշեց Սեֆիլյանը։

 Վերջինս շեշտեց, որ մի որոշումն է արդեն հստակ ՝ այդ օրը տուն չեն վերադառնալու։

«Այն ժողովուրդն է լինելու հրապարակում, որը եթե հավատացել է մեր կոչին ու եկել,  ուրեմն գալիս է  ոչ հետ վերադառնալու տամադրությամբ»,-ասաց Սեֆիլյանը։ 

Հայտարարեց, որ իրենց կհաջողվի մինչեւ դեկտեմբերի 6-ը կասեցնել հանրաքվեի ընթացքը, ապա անցնել  հաջորդ քայլին՝ ռեժիմին կապիտուլացիայի ենթարկելու օրակարգի ձեւավորմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ