News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում սկսել են ավելի քիչ հարազատների եւ ընկերների միջոցով աշխատանք փնտրել։ Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ազգային վիճակագրական վարչության աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը՝ ներկայացնելով տնային տնտեսությունների շրջանում եռամսյակային հարցման արդյունքները։

Եթե նախորդ տարիներին առաջին հերթին ոչ ֆորմալ աղբյուրներով աշխատանք էին փնտրում հարցվածների 60 տոկոսը, ապա 2015թ. 3-րդ եռամսյակում այդ թիվը ընդամենը 30 տոկոս է։ Քալանթարյանի խոսքով՝ հիմա առաջին հերթին փորձում են դիմել անմիջապես գործատուին։

Գործազուրկների շարքում հատկապես մեծ է երիտասարդների թիվը։ Եթե գործազրկության մակարդակն ընդհանուր առմամբ 18 տոկոս է, ապա երիտասարդության շրջանում այն 25 տոկոսից բարձր է։ Զբաղվածության ամենաբարձր մակարդակը 35-44 տարեկանների շրջանում է։ Ի հեճուկս տարածված կարծիքի՝ գործազուրկ կանանց թիվն  ավելի շատ է, քան տղամարդկանց (52 տոկոսն՝ ընդդեմ 48-ի)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ