News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի մայրաքաղաքում մինչեւ վերջին ժամանակներս բնակարանների գնման պահանջարկը աճի միտում ուներ։ Այսպես՝ 2008-2014թթ. Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը մոտ 1/3-ով (31,4%) աճել է։

Եթե մեր երկրի համար ճգնաժամային 2009թ. Երեւանում վաճառվել է մոտ 7.6 հազար բնակարան, ապա անցյալ տարի այդ ցուցանիշը գերազանցել է 10.0 հազարի շեմը։ Համեմատության համար նշենք, որ առանձնատների առքուվաճառքի գործարքների թիվը այդ նույն ժամանակահատվածում աճել է 26.9 տոկոսով։

Նշենք, որ անցյալ տարի անշարժ գույքի առանձին գործակալություններ նշում էին, որ մայրաքաղաքում բնակարանների շուկան լճացել է։ Մասնավորապես նրանք նշում էին, որ իրենց գործունեության շրջանակներում բախվում են գնորդական պահանջարկի պակասին։ Այսինքն՝ վաճառողներն ավելի շատ էին, քան գնորդները։ Ինչպես ենթադրում ենք, ներկայումս իրավիճակը վատթարացել է անգամ պաշտոնական տվյալներով։

Ընթացիկ տարում բնակարանների շուկայում գնորդական պահանջարկի անկում է նկատվում։ Այսպես՝ հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը 19.9 տոկոսով պակասել է։ Այսինքն՝ մոտ 1/5-ով։ Հոկտեմբերին անկումը թեեւ ավելի քիչ է եղել (2,4%), բայց ամեն դեպքում պահպանվել է։

Սակայն բնակարանների պաշտոնական գների դինամիկան ամբողջովին անտեսել է գնորդական պահանջարկի կրճատումը։ Այսպես՝ հոկտեմբերին միջին շուկայական գները տրամաբանական անկման փոխարեն աճել են՝ դրանով հերթական անգամ ամբողջովին հերքելով շուկայական տնտեսության տեսության հիմնադրույթները։

Սկզբի համար նշենք, որ հոկտեմբերին Երեւանի Կենտրոն համայնքում բնակարանների միջին շուկայական գինը չի փոխվել։ Ինչպես տարիներ առաջ կար մեկ քառ/մ-ի դիմաց 428 հազար դրամ, այնպես էլ մնացել է։ Մյուս թաղամասերում այդ ցուցանիշը գործի է դրել «երեւակայությունը»։ Այսպես՝ Արաբկիրում այդ ցուցանիշը մեկ տարում աճել է 0.03 տոկոսով, իսկ Քանաքեռ Զեյթուն ծայրամասում՝ 0.04 տոկոսով։ Ամենից շատ թանկացել են Նուբարաշեն ծայրամասային թաղամասի բնակարանները՝ 0.5 տոկոսով։

Դատելով պաշտոնական տվյալներից՝ կարելի է հաշվել Երեւանի համար միջին մակերեսով (63 քառ/մ) բնակարանի գինը։ Այսպես՝ ամենաթանկարժեք բնակարանները վաճառվում են Կենտրոնում՝ 27.0 մլն դրամ, իսկ ամենաէժանները՝ այդ նույն Նուբարաշենում՝ մոտ 9.9 մլն դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ