News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն համարում է, որ Մոսկվան եւ Անկարան քայլեր են ձեռնարկում հրթիռահարված Սու-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպից հետո իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ, սակայն կարծում է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը լուրջ քայլ է, երկուշաբթի ասել է Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյուտը: 

«Այս միջադեպը միայն Թուրքիային եւ Ռուսաստանին վերաբերող հարց է: Երկու երկրների կառավարությունները շփվում են այդ հարցի վերաբերյալ, եւ կարծում եմ, որ վերջին մի քանի օրվա ընթացքում հնարավոր էր արձանագրել հռետարաբանության  շեշտադրումների մեղմացում, ինչն ուղղված է լարվածության թուլացմանը», - ասել է Լյուտը հեռախոսային ճեպազրույցի ընթացքում: Նրա խոսքով, սրանք քայլեր են, որ «ձեռնարկում են» ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մենք կարծում ենք, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ երկխոսություն է ստեղծվում եւ հույս ունենք, որ այս գործընթացը կշարունակվի:  Ես ճգնաժամի խորացում չեմ տեսնում, երկու կողմից էլ ճիշտ հակառակ մտադրությունն եմ տեսնում, չնայած ձեռք են առնվել որոշ քայլեր, որոնք կարելի է բավականին լուրջ համարել, օրինակ` Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանումը», — նշել է Լյուտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ