News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանիան 2015-2020 թթ-ին 120 մլն եվրո կհատկացնի Կանաչ կլիմայի հիմնադրամին:  Այդ մասին  Փարիզում ասել  է երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը: 

«Վերջին չորս տարվա ընթացքում մենք 1,4 միլիարդ եվրո ենք ներդրել զարգացող երկրներում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի գործում: Եվ այժմ պարտավորություն ենք ստանձնում 2015-2020-ին  120 մլն եվրո հատկացնել Կանաչ կլիմայի հինադրամին: Մինչեւ 2030-ը մենք եվրոպացի գործընկերների հետ պարտավորություն ենք ստանձնել առնվազն 40 տոկոսով կրճատել արտանետումները 1990-ի համեմատ», — ասել է Ռախոյը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Իսպանիան կատարել է Կիոտոյի արձանագրության առումով բոլոր պարտավորությունները` հիշեցնելով, որ այն  «ընդամենը 36 երկիր է ստորագրել, իսկ ոմանք հետագայում նույնիսկ հրաժարվել են դրանից» եւ հույս է հայտնել, որ Փարիզի համաժողովի արդյունքն անհամեմատ ավելի նշանակալի կլինի, որովհետեւ դրան  180 երկիր է մասնակցում:

«Այստեղ` Փարիզում կլիմայական փոփոխություններին համընդհանուր եւ հավակնոտ պատասխան է անհրաժեշտ: Փարիզը պիտի առաջարկի կրճատել արտանետումները, ինչը թույլ կտա հասնել նրան, որ ջերմաստիճանի երկու աստիճանից ավելի բարձրացում տեղի չունենա: Պետք է համընդհանուր, հավակնոտ համաձայնագիր ստորագրել, որի կատարումը պարտադիր լինի», — կոչ է արել Ռախոյը:

Բացի այդ, Իսպանիան կշարունակի միջոցներ ներդնել զարգացող երկրներում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը ֆինանսավորելու համար. այդ նպատակի համար վերջին չորս տարիներին պետբյուջեից   1,4 մլրդ եվրո է հատկացվել, ասել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ