News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին, օգտվելով ներկայիս բարենպաստ եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները։

«Չնայած վերջին տարիներին գրանցված եւ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից առաջիկա ձմռան համար կանխատեսվող բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ չի բացառվում, որ առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ:

Չպետք է մոռանալ, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչեւ -16 աստիճան ցրտերին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում արդեն կորուստներն անխուսափելի են:   Նկատի ունենալով վերոհիշյալը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին, օգտվելով ներկայիս բարենպաստ եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բարձր բերքի ստացման համար:

Տպել
Ամենաշատ