News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայից այսօր՝ նոյեմբերի 30-ին «Կարմիր քարտ» նախաձեռնության բերման ենթարկված 5 անդամներին քիչ առաջ բաց են թողել ոստիկանության Կենտրոնի բաժնից, որտեղ ակտիվիստների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նախաձեռնության անդամ Փայլակ Թեւանյանը՝ հավելելով, որ իրենք բաժնում 3 ժամ են մնացել:

Նախաձեռնության անդամը նշեց, որ ոստիկաններն իրենց բերման են ենթարկել առանց հիմնավոր պատճառաբանության:

«Կոնկրետ իմ մասով ասում են, որ ինձ բերման են ենթարկել փողոցը փակելու համար, բայց ես այդ ժամանակ հեռախոսով էի խոսում եւ ուշ մոտեցա հավաքվածներին: Մայթին կանգնած ոստիկանը հրեց ինձ, ես էլ իրեն հրեցի ու ինձ տարան բաժին: Առանց հիմնավորելու բերման ենթարկելն առեւանգում է, ես իրենց էլ դա ասացի»,-ասաց Փայլակ Թեւանյանը:

Երիտասարդը նշեց, որ բաժնում իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չեն գործադրել, սակայն թույլ չեն տվել հարազատներին իր գտնվելու վայրի մասին հաղորդել, ինչպես նաեւ զանգահարել փաստաբանի:

Փայլակ Թեւանյանը նշեց, որ ոստիկանները իրեն իր իրավունքների մասին երկար ժամանակ չեն տեղեկացրել, քանի որ ինքը հրաժարվել է ներկայանալուց:

«Կարմիր քարտ» նախաձեռնության անդամնը նշեց, որ ինքը եւ 50 000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկված իր մյուս 4 ընկերները չեն վճարելու այդ գումարը՝ պատճառաբանելով «մինչեւ բանը հասնի դրան, մենք վստահ ենք, որ երկրում պետական հեղաշրջում եղած կլինի»:

NEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ակտիվիստները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու պատճառով:

Նշենք, որ նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երեւանի Ազատության հրապարակից երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ նպատակ ունենալով բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի առջեւ: Ոստիկանները սակայն ակտիվիստներին այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ նախագահականին, ինչից մի քանի անգամ բախումներ տեղի ունեցան: Բախումների արդյունքում բերման էր ենթարկվել 5 ակտիվիստ: Ըստ նախնական տվյալների, սակայն, բերման ենթարկվածների թիվը 6-ն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ