News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հանրապետական  կուսակցության անունից նախագահի թեկնածու առաջադրված միլիարդատեր Դոնալդ Թրամփը ամերիկյան CNN հեռուստաընկերությունից կարող է 5 մլն դոլար պահանջել CNN –ի կազմակերպած նախընտրական բանավեճերին մասնակցելու համար։ Այս մասին նա հայտնել է երկուշաբթի Ջորջիայի նահանգում ելույթի ժամանակ։

Թրամփը հիշեցրել է, որ հանրապետական թեկնածուների միջեւ այս տարվա առաջին բանավեճերը հեռարձակվել են օգոստոսին Fox News հեռուստաալիքի եթերով։ Դրանք դիտել է ավելի քան 24 մլն հանդիսատես։ «Հնարավոր է, որ դա ավելին է, քան կաբելային հեռուստատեսության ողջ պատմության մեջ»,- փոխանցում է նրա խոսքը ՏԱՍՍ-ը։

Միլիարդատերը հավելել է, որ սեպտեմբերին CNN-ի կազմակերպած թվով երկրորդ բանավեճերը դիտել են մոտ 23 մլն մարդ։ «Ես չեմ մասնակցի բանավեճերին, քանի դեռ նրանք ինձ 5 մլն դոլար չեն վճարել»,- մեջբերում է Թրամփի խոսքը CBS հեռուստաալիքը։ Այդ գումարը կտրամադրվի Wounded Warrior նախագծին (վիրավորված զինծառայողների օգնության ծրագիր) կամ վետերաններին։

CNN-ից Թրամփի հայտարարությունը չեն մեկնաբանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ