News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան ավանում Ադրբեջանի ՆԳՆ-ն, ԱԱՆ-ն եւ Գլխավոր դատախազությունը հատուկ գործողություն են իրականացնում։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 26-ին Նարդարանում հատուկ գործողության ընթացքում վնասազերծվել էր զինված հանցավոր խմբավորում, որը պլանավորում էր բռնի ուժով տապալել գործող սահմանադրական կարգը եւ շարիաթի օրենքներ հաստատել։

Դեպքի վայրից որպես իրեղեն ապացույց առգրավվել է 4 ինքնաձիգ, 4 ատրճանակ, 12 ձեռքի նռնակ, 3 պայթուցիկ սարք, 10 միավոր «Մոլոտովի կոկտեյլ», 7 դանակ եւ դաշույն, 3 կաստետ եւ այլն։ Խմբավորման 24 անդամների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հատուկ գործողությունների ավարտից հետո Նարդարանում չարտոնագրված հավաքներ են տեղի ունեցել, որոնց ժամանակ ժողովրդին զանգվածային անհնազանդության կոչեր են արել։ Նրանք փակել են ճանապարհները, բարիկադներ կառուցել եւ զենք հավաքել։ Անցկացված միջոցառումների ընթացքում այս գործողությունները ճնշվել են։

Նոյեմբերի 30-ին Գյանջայում 6 մարդ էր ձերբակալվել։ Նրանցից առգրավվել է 1 ինքնաձիգ, 1 հրացան, 12 նռնակ եւ այլ զինամթերք ու կրոնական գրականություն։

Դեկտեմբերի 1-ին տեղական ժամանակով ժամը 08։00-ին ավանում նոր հատուկ գործողություն է սկսվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ