News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

20-ամյա իտալացի Ջայմեն Բոլոնիայի արվարձանում գտնվող «Anni Verdi» համայնքային կենտրոնում դաստիարակ է աշխատում:  Այդ նույն շենքում տեղավորված է մահմեդական աղոթատունը: Դրա աշակերտ-մահմեդականների վրա, նույնիսկ նրանց, ովքեր արաբերեն են հասկանում, ԻՊ-ի քարոզչությունը չի ազդում, հավելում է նա: 

Մինչեւ վերջերս չորս մարոկկացի էր գալիս այստեղ, որոնց դուրս արեցին նոյեմբերի  22-ին, երբ նրանց մոտ ջիհադը գովաբանող գրականություն հայտնաբերեցին եւ պարզեցին, որ նրանք մարզվում են ահաբեկչական գործունեության համար, գրում է իտալական աղբյուրը:  

Այստեղ երեխաները սիրում են իրար: Նրանք մաշկի տարբեր գույն ունեն եւ տարբեր կրոնների են պատկանում, բայց իրար ժպիտով են դիմավորում: Նրանք բոլորը տեղական իտալական առոգանություն ունեն ու միասին գնդակ են գլորում: 

Իսկ համացանցն ու ԻՊ-ի տեսանյութե՞րը: Անհնար է պատկերացնել, որ երեխաների` հատկապես արաբերեն հասկացողների աչքին ընկած չլինեն  այս պես կոչված  «Իսլամական պետության» ուղերձները: «Իմ երեխաներն ինձ ի՞նչ են ասում: Միայն մի բան. Սրանք մահմեդականներ չեն», - պատասխանում է Ջայմեն:

Մզկիթում ահաբեկչական քարոզչությունն արգելված է: Վռնդված չորս  մարոկկացիներին   2012-ից ի վեր չեն տեսել մզկիթում, ասում է մասնագիտությամբ դաստիարակ Մուստաֆա Զարը, որը տեղական մզկիթի իմամն է:  «Իտալիան մեր երկրորդ տունն է: Մեզ սնունդ ու աշխատանք է տվել, մեր երեխաներին` արժանապատիվ կյանք: Մարոկկոյում մենք չէինք կարող ստանալ այդ ամենը: Եվ նման երկրում ուզում են ահաբեկչությո՞ւն իրականացնել: Ինչո՞ւ», - հավելում է նա:

«Այդ ահաբեկիչները թույլ մարդիկ են: Նրանք իրենց խելքով չեն ապրում, իսկ նրանց ինչ ասես, խոստանում են, որ նրանք պատմության մեջ կմտնեն, Ռեմբոյի նման հայտնի կդառնան: Բայց վստահեցնում եմ ձեզ` Ղուրանը սովորեցնում է հաղորդակցվել ու խոսել, ոչ թե սպանել: ԻՊ-ը կրոնի հետ ոչ մի ընդհանրություն չունի: Չգիտեմ, թե ով է կանգնած նրանց հետեւում, բայց հույս ունեմ, որ Աստված մեզ կազատի նրանցից որքան հնարավոր է արագ», -  իր խոսքը եզրափակել է իմամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայում Եվրատեսիլից առաջ ակցիա է թույլատրվել, որի ժամանակ Ղուրան կայրեն
Ցույցը տեղի կունենա մայիսի 3-ին...
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ