News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի եւ ԱՄՆ-ի Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը եւ Անդրատլանտյան համագործակցությունը ԵԱՏՄ-ի համար ոչ միայն մարտահրավերներ, այլեւ հնարավորություններ են պարունակում: Այդ մասին ասել է ԵԱՏՄ-ի ինտեգրացիայի հիմնական ուղղությունների եւ մակրոէկոնոմիկայի նախարար Տատյանա Վալովայան: 

«Շատ ճիշտ է, որ դա եվրասիական ինտեգրացիայի համար մարտահրավերներ է ստեղծում… Բայց իմ կարծիքով այս նախագծերը ԵԱՏՄ-ի համար նաեւ դրական պահեր են ստեղծում»,-նշել է նա` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական կոնգրեսին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նախարարի կարծիքով, օրինակ, ԵՄ-ի համար խելամիտ է արեւելյան եւ արեւմտյան գործընկերություններ ունենալը:  «ԵԱՏՄ-ին եւս անհրաժեշտ է հավասարակշռել գործընկերությունները` արեւմտյանը ԵՄ-ի հետ, իսկ արեւելյանը` Չինաստանի եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրների», - ենթադրում է Վալովայան:

Նրա խոսքով, իրավահավասար համագործակցությունն է հայտ է գալիս այն ժամանակ, երբ խոշոր խաղացողները ներգրավված են մի քանի նման գործընկերությունում: 

Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման մասին համաձայնությունը ձեռք է բերվել երկուշաբթի: Դրա շրջանակում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առեւտրի գոտի կստեղծվի: Համաշխարհային տնտեսության    40 տոկոսը եւ համաշխարհային առեւտրի մեկ երրորդը բաժին են ընկնում Խաղաղօվկիանոսյան երկրներին: Համաձայնագրի մասնակիցներն են` ԱՄՆ-ը, Կանադան, Մեքսիկան Հյուսիսային Ամերիկայում, Պերուն, եւ Չիլին` Հարավայինում, Ճապոնիան, Մալայզիան, Բրունեյը, Սինգապուրը եւ Վիետնամը` Ասիայում, ինչպես նաեւ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ