News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականները հերթական անգամ ապացուցել են, որ տղամարդկանց եւ կանանց ուղեղը սկզբունքային տարբերություններ չունեն: Վերլուծության արդյունքները հրապարակվել են   Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Նեյրոկենսաբանները չորս հավաքակազմով վերլուծել են ուղեղի ավելի քան 1400 լուսանկար, որոնք ստացվել էին ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդով  (ՖՄՌՏ): Գիտնականները ուղեղի մի քանի հատված են առանձնացրել, որոնք երկու սեռի մոտ առավելապես տարբեր են, օրինակ` պարզվել է, որ տղամարդու եւ կնոջ ուղեղում գորշ եւ սպիտակ նյութերի ծավալը կարող է տարբեր լինել: Սակայն հետազոտողները պարզել են, որ մարդկանց մեծամասնության ուղեղը առնվազն մի հատված ունի, որը կրում է հակառակ սեռին բնորոշ գծեր, գրում է  Gazeta-ն:

Ստացված տվյալները հնարավորություն են տալիս պնդելու, որ չնայած տղամարդկանց եւ կանանց ուղեղի կառուցվածքում առկա տարբերություններին, այդ օրգանը միատարր չէ եւ իրենից հատուկ  «խճանկար» է ներկայացնում, որը կազմված է տղամարդկային, կանացի եւ միջանկյալ հատվածներից: Կենսաբանների կարծիքով, մարդկային ուղեղն անհնար է դասակարգել որպես «տղամարդկային» կամ «կանացի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ