News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չիլիի իշխանություններն ու գիտնականներն ուսումնասիրում են ավելի քան 300 կետերի մահվան հանգամանքները, որոնց դիերը հայտնաբերվել են Պենյաս խաղաղօվկիանոսյան նեղուցի ափին: Ինչպես նախօրեին հայտնել է Լատինաամերիկյան երկրի ազգային հեռուստատեսությունը, արդեն հաստատ պարզվել է, որ կաթնասունների մահվան պատճառը մարդիկ չեն:

Ըստ հիմնական վարկածի, կենդանիների զանգվածային մահվան պատճառ կարող էին դառնալ թույները, որոնք արտազատվում են ծովային միկրոսկոպիկ ջրիմուռներից: Դրանց արագ բազմացումը ստացել է «կարմիր ներհոսք» անվանումը: Այս երեւույթի ժամանակ ջրում թույների խտությունը մահացու վտանգավոր է դառնում ծովի բնակիչների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առաջին անգամ Չիլիի ափերի մոտ 30 մահացած կետ էին գտել մայիսին: Արդեն այն ժամանակ բնապահպաները ու Ձկնորսության ազգային ծառայությունը սկսել էին տագնապ հայտարարել: Հունիսին այդ դժվարհասանելի տարածք է գնացել հետազոտողների նոր խումբ: Օդանավից նրանք տեսել են, որ աղետի ծավալները շատ ավելի մեծ է, քան սկզբում էր համարվում: Ընդհանուր առմամբ հետազոտողները 337 ծովային կենդանու մնացորդ են գտել: Գիտնականները նշում են, որ սա կետերի մահվան ամենազանգվածային դեպքն է:

Նոյեմբերի կեսերին Ձկնորսության ազգային ծառայությունը դիմել էր իշխանություններին՝ խնդրելով հետաքննել կատարվածի հանգամանքները: Ակնկալվում է, որ հունվարին նեղուց կուղեւորվի նոր գիտարշավ, որը պետք է պարզի, թե որ տեսակին են պատկանում զոհված կետերը, ու արդյոք դրանց ոչնչացման վտանգ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ