News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Խաչատուր Աբովյանի  անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին հարող տարածքում նոյեմբերի 19-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի Փիլիսոփայության ամբիոնի վարիչի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությունը եղել է հարբած երիտասարդների պատճառով՝ ավտոմեքենան սխալ մկայանելու հարցի վերաբերյալ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 1-ին, NEWS.am-ին ասացին ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից` նշելով, որ այդ վիճաբանությունը քաղաքական կոնտեքստ չունի եւ կապ չունի սահմանադրական փոփոխությունների հետ:

Համալսարանից մեզ տեղեկացրին, որ Հովհաննես Հովհաննիսյանը ՀՊՄՀ-ի մշտական աշխատակից չէ եւ այդ օրն էլ համալսարանում դասաժամ չի ունեցել եւ այլ հարցերով է գնացել համալսարան եւ երբ փորձել է մեքենան կայանել, սխալ կայանված մեքենայի հարբած վարորդի պատճառով վիճաբանություն է  սկսվել:

Նշենք, որ   ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը միջադեպի հետ կապված պարզաբանում է  տարածել, ըստ որի` Մանկավարժական համալսարանի հետ ոչ մի առչություն չունեցող, համալսարանին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը քննվում է Երեւան քաղաքի ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել է. «Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։

Ըստ լուրերի նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»-ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա։ Մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է. «Քաղաքական ենթատեքստով որեւէ բան չի եղել, բախում եղել է խուլիգանական խմբավորման հետ, բայց դա քաղաքական ենթատեքստ չունի, այս պահին այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այսքանով բավարարվեք»։

Ամեն ինչ, ըստ լուրերի, սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումից։ Քննարկումն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի ուսանողների մասնակցությամբ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ