News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում հրավիրված շուրջօրյա նստացույցի առաջին գիշերը խաղաղ է անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ճակատի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանը:

«Մոտ 2 տասնյակ մարդ է մնացել գիշերը, հանգիստ է անցել, ոստիկանների հետ որեւէ խնդիր չի եղել»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը:

Նշենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը չեն գիշերել Ազատության հրապարակում:

Այսօր երեկոյան ժամը 18:00-ին կրկին կլինի հանրահավաք, որին կհաջորդի երթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ