News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ նրա կինը՝ Փրիսցիլա Չանը դուստր են ունեցել: «Փրիսցիլան եւ ես այնքան ուրախ ենք ողջունել մեր դստերը՝ Մաքսին այս աշխարհում»,-գրել է Ցուկերբերգն իր էջում:

Ծնողները նրան նամակ են հղել, որտեղ նկարագրել են, թե ինչպիսին կցանկանային տեսնել աշխարհը, որում իրենց դուստրը պետք է ապրի, հաղորդում է Lenta-ն:

«Սա աշխարհ է, որտեղ մեր սերունդը կարող է առաջ մղել մարդկային ներուժը եւ խթանել հավասարությունը՝ բուժելով հիվանդությունները, անհատականացնելով ուսումը, յուրացնելով էկոլոգիապես մաքուր էներգիան, միացնելով մարդկանց, կառուցելով ուժեղ հասարակություն, նվազեցնելով աղքատության մակարդակը, ապահովելով հավասար իրավունքներ եւ ընդլայնելով երկրների միջեւ ըմբռնումը»,-նշել են Ցուկերբերգն ու Չանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ