News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Կարոտ» միջազգային մշակութային փառատոնի շրջանակներում, որն ընթանում է Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սեպտեմբերի 2-7-ը, հայ հանդիսատեսին է ներկայացվել «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը՝ Պերճ Զեյթունցյանի համանուն պիեսի հիման վրա, որը պատմում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին:

Ներկայացման մեջ ռուսական աստղերի իսկական բույլ է՝ Իգոր Կոստոլեւսկի, Էմանուիլ Վիտորգան: Ներկայացման բեմադրիչը Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանն է:

Ինչպես Երեւանում կայացած ասուլիսում խոստովանել է Ստեփանյանը, ռուս դերասաններն այնքան են մտել դերի մեջ, որ հաճախ ավելորդ հուզվում էին: Իսկ Ալեքսեյ Պետրենկոն Կոմիտասի ձայնից վատացել է հենց բեմի վրա, սակայն նա խաղացել է իր դերը, իսկ ներկայացումից հետո նրան սրտի նոպայով տեղափոխել են հիվանդանոց: Ստեփանյանը նշել է, թե այնպիսի դերասաններ են խաղում, որոնց գրաֆիկը հագեցած է լինում 3-5 տարվա համար: Ընդ որում, նրանք խաղում են միայն բարոյական, եւ ոչ նյութական շահագրգռվածությունից ելնելով:

Իգոր Կոստոլեւսկին հայտարարել է, թե իր հիմնական առաքելությունն է հանդիսատեսին ներկայացնել դերասանի դիրքորումը 20-րդ դարասկզբի դեպքերի մասին: Նա նշել է, թե ռուս հանդիսատեսը դիմավորել է ներկայացումը հայ հանդիսականից ոչ պակաս:

Էմանուիլ Վիտորգանը նկատել է, որ միշտ հրաժարվում է դրական դերերից եւ նախապատվությունը տալիս է բացասականներին, որ ապացուցի ժողովրդին, իր երեք ամսական ծոռանը, թե ինչպես պետք չէ ապրել: Նա նշել է, թե Հայաստան առաջին անգամ եկել է 90-ականներին, երբ ներկայացնում էր հայ ռեժիսոր Վերդուշյանի ֆիլմը: «Կինոթատրոնի մոտ ազդագրում գրված էր ռեժիսոր Վերդուշյան, գլխավոր դերակատար՝ Վիտորգյան»,- պատմեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ