News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թեեւ Հայաստանում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2006 թ, սակայն օրենքի կիրառումից դժգոհությունները չեն դադարում։ Իսկ դա այն գործոններից մեկն է, որը խանգարում է օտարերկրյա ներդրումների ծավալների աճին։ Օրինակ՝ «Մայքրոսոֆթի» ներդրումները Հայաստանում կարող են երկու անգամ ավելին լինել, եթե իսկապես պաշտպանված լինի հեղինակային իրավունքը։  Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ առանց հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանության՝ ներդրումների մասով դրական տեղաշարժեր ակնկալելը դժվար է։

«Առանց հեղինակային իրավունքի լուրջ պաշտպանության, անիմաստ է խոսել նոր տեխնոլոգիաների, նոր ծրագրերի կիրառման մասին։ Այն երկրներում որտեղ հեղինակային իրավունքն ավելի պաշտպանված է, այնտեղ ավելի տարածված է նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Այս ամենն իրար հետ անմիջական կապ ունեն»,- ասաց Բարսեղյանը։ Բացի այդ՝ հեղինակային իրավունքի ոչ բավարար պաշտպանությունը  հաճախ լուրջ խոչընդոտ է նորարարության զարգացման  համար։

Բարսեղյանն ասում է, որ սխալ է այն տեսակետը, թե հարուստ երկրները կարող են վճարել հեղինակային իրավունքի դիմաց, իսկ Հայաստանի նման աղքատ երկրները՝ ոչ։  «Որքան մենք շարունակենք չհարգել հեղինակային իրավունքը՝ այնքան ավելի ուշ կհարստանանք»,-ասաց Բարսեղյանը՝ վստահեցնելով, որ հեղինակային իրավունքի պաշտպանության իրավիճակի լավացումը կարող է մեր երկրում 2 անգամ ավելացնել «Մայքրոսոֆթի» ներդրումների ծավալը։

 

Լուսինե Մովսիսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ