News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունը շատ բարձր մակարդակով է իրականացրել զինված խմբի վնասազերծման օպերատիվ գործողությունը։ Այս մասին հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իհարկե՛, նախաքննության հետ կապված որևէ բան ես չեմ հրապարակի, որովհետև դրա իրավունքը չունեմ: Ինչ վերաբերում է օպերատիվ գործողությանը, ապա այն իրականացվել է շատ բարձր մակարդակով: Սկսած այն պահից, երբ այդ մարդիկ հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում, ընդհուպ մինչև վնասազերծման պահը: Ու մենք ուղղակի պետք է շնորհակալություն հայտնենք, և՛ Ազգային անվտանգության ծառայությանը, նրա աշխատակիցներին, և՛ Ոստիկանությանը` այդ աղետը կանխելու համար»,– ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն անդրադարձել է նաեւ իրականացված գործողության վերաբերյալ հնչող կասկածներին` նշելով, որ թերահավատները չեն պատկերացնում, թե ինչ մասշտաբի հանցագործություն է կանխվել։

«Ուզում եմմեր բոլորիս ուշադրությունը հրավիրել բոլոր այն մարդկանց վրա, ովքեր փորձում են թերագնահատել իրականացված աշխատանքը: Մինչդեռ, այս մարդկանց կեցավայրից, նրանց վարձակալած բնակարանից ինչեր ասես, որ չեն հայտնաբերել: Եվ Ազգային անվտանգության ծառայությունն ամբողջական ցանկը տվեց: Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր: Քո կարծիքով` Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռն ի՞նչ է, ատոմային ռումբո՞վ են կործանել: Պայթուցիկ սարք է, որ դրել են ինքնաթիռի մեջ: Ուղղակի, այդ լուրերը, այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետև նրանք շատ երջանիկ կլինեին եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենան, և իրենք ուրախ կլինեին: Հակառակ պարագայում, այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան: Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր, մեկ ամիս, բայց երբ դատարանում կտեսնեն, որ ապացույց չկա, այն ժամանակ մենք կմեղադրենք Ազգային անվտանգության մարմիններին: Իհարկե, վստահ եմ, որ այդ մարդիկ փոքրամասնություն են մեր հասարակության մեջ: Ես, համենայնդեպս, շաբաթ օրը եղել եմ Հանրապետության երկու մարզերում, շփվել եմ շատ մարդկանց հետ և այդ մարդիկ ուղղակի ասում են՝ շնորհակալություն հայտնեք Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը: Հասկանու՞մ եք, եթե հնարավոր լիներ կանխել այդպիսի գործողությունները, աշխարհը շատ ավելի լավը կլիներ: Մեր պարագայում՝ մենք կարողացել ենք կանխել: Ընդհանրապես, կանխարգելիչ աշխատանքը չի գնահատվում ամբողջ աշխարհում և, մասնավորապես, մեր երկրում: Երբ գործողությունը տեղի է ունենում, այն ժամանակ են ասում` բա ինչու՞ չկանխարգելեցիք: Ես մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ազգային անվտանգության մարմիններին, մեր աշխատողներին, օպերատիվ կազմին, տեխնիկական կազմին ու նաև, իհարկե, Ոստիկանությանը` այդ գործողությունները բարձր մասնագիտական մակարդակով անցկացնելու համար»,– ասել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ