News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Jalopnik ինտերնետ պարբերականը հրապարակել է Shelby Supercars (SSC) ընկերության արտադրած նոր հիպերմեքենայի լուսանկարները, որը գալիս է փոխարինելու Ultimate Aero մոդելին:

Նոր «անիվների վրա ինքնաթիռի» մասին մանրամասները դեռ գաղտնի են պահում, սակայն, ինչպես գրում է autorambler.ru-ն, դրա առաջին աշխատանքային նմուշները կպատրաստվեն հաջորդ տարվա կեսերին:

Չհաստատված տեղեկություններով, SSC-ի  նոր մեքենան կունենա շուրջ 1300-1400 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչ, որը թույլ կտա  արագության նոր համաշխարհային ռեկորդ սահմանել սերիական մեքենաների շարքում, գերազանցելով Bugatti Veyron Super Sport-ին, որը կարողանում է մինչեւ 431 կմ/ժամ արագություն զարգացնել:

Նշենք, որ ներկա Ultimate Aero-ն հագեցած է 6,2 լիտրանոց 8 մխոցանի եւ 2 տուրբին ունեցող շարժիչով, որը զարգացնում է 1183 ձիաուժ: Այդ մեքենան կանգնած տեղից 100 կմ/ժամ արագություն է բացում 2,8 վայրկյանում:

Սպասվում է, որ նոր մեքենայի գինը շուրջ 2 անգամ կգերազանցի ներկա Ultimate Aero-ին եւ կկազմի 800-900 հազար դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Ամենաշատ