News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում հատկապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածների ու ցմահ բանտարկյալների  ժամադրությունների քանակը կավելացնեն։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել դեկտեմբերի 10-ին կայացած Կառավարության նիստում։

Ըստ գործող օրենսդրության՝ բանտարկյալների նշված խմբին թույլ են տալիս տարեկան առնվազն 3 կարճաժամկետ (մինչեւ 4 ժամ) եւ առնվազն 1 երկարաժամետ (մինչեւ 3 oր) ժամադրություն։ Նախատեսված է բանտարկության առաջին 10 տարիներից հետո այդ եւ մյուս ժամադրությունների թիվը կրկնակի ավելացնել։

Փոփոխությունը կիրառվում է այդ թվում Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան, այն է՝ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի «Եվրոպական բանտային կանոնների մասին» հրամանի  համաձայն, որը նախատեսում է բանտարկյալների համար արտաքին աշխարհի եւ հատկապես հարազատների հետ հնարավորինս շատ կապ ապահովել։

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ օրինագիծը նախատեսում է փոփոխություններ կատարել Քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասում։ Հոդվածը կլրացվի հետեւյալ արտահայտությամբ. «Հատկապես ծանր հանցագործությունների համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված կամ ցմահ ազատազրկված անձանց համար 10 տարի անց մեկ տարվա ընթացքում առնվազն 6 կարճաժամկետ եւ 2 երկարաժամկետ ժամադրություն է նախատեսվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում
Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Գերմանիայում տեղի են ունեցել քաղաքական գործիչների վրա հարձակումների նոր դեպքեր. Spiegel
Իրականացվել է արդեն չորրորդ հարձակումը...
17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի...
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ամենաշատ