News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը դիմել է ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադին, խնդրելով մեկնաբանել NEWS.am-ում տեղադրված նյութում իր արտահայտած տեսակետները:

Հիշեցնենք, ըստ NEWS.am-ի, Գյոթեբուրգում կայացած կոնֆերանսի ժամանակ Գորան Լինդբլադը հայտարարել էր. «Այս տարվա մարտի 11-ին շվեդական խորհրդարանում Հայոց ցեղասպանության օրինագիծն անցկացրած ձախ բլոկի կուսակցությունները ցանկանում են Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագիծը մտցնել ԵՄ եւ ՄԱԿ: Նրանք այդ հարցում արդեն պայմանավորվել են եւ ցանկանում են նույնիսկ դպրոցական դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանությունը: Նրանց նախաձեռնությունները տապալելու համար ձեր ձայները տվեք «Մոդերատ» եւ մյուս աջ կուսակցություններին»:

Այս առնչությամբ Լինդբլադն ասել է. «Ես կարծում եմ, որ նման սկզբունքային հարցերը խորհրդարանների քննարկման նյութ չպետք է դառնան: Մեր ալյանսի օգտին քվեարկելը կերաշխավորի, որ խորհրդարանը չի անդրադառնա նման պատմական խնդիրների, ու բոլորովին կապ չունի դա կողմ է, թե` դեմ որոշակի շահերի»:

Հատկանշական է, որ նույն Լինդբլադը Շվեդիայի խորհրդարանում երկու նախաձեռնությամբ է հանդես եկել. դրանցից մեկը վերաբերում է Ուկրաինայում 1932-33 թթ իրականացված ցեղասպանությանը, մյուսով պահանջում է Շվեդիայի խորհրդարանից հայտարարություն ընդունել ուղղված ԵԽ այն անդամ երկրներին, որոնք ներգրավված են ԼՂ հակամարտության մեջ:  Բանաձեւը կոչ է անում խաղաղ լուծում գտնել ԼՂ խնդրին` երկկողմ փոխզիջումների ճանապարհով: Սակայն, ըստ Լինդբլադի, «բոլոր ռազմական գործողությունները պետք է դադարեցնել եւ տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով, բոլոր զորքերը պետք է հետ քաշվեն իրենց սահմաններից ներս»: Նա նաեւ պահանջում է բոլոր փախստականների վերադարձ կամ խնդրի կարգավորման արդյունքում` լավ այլընտանքային պայմանների ապահովում:

Այս ամենը հաշվի առնելով Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը 4 հարց է ուղղել Լինդբլադին, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

«1. Եթե ինքը դեմ է Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, համարելով, որ խորհրդարանը պատմական խնդիրներ չպետք է քննարկի, այդ դեպքում ինչո՞ւ է պահանջում բանաձեւ ընդունել Ուկրաինայում տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ:

2. Եթե նույնիսկ պարոն Լինդբլադը դեմ է Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, «հանուն սկզբունքի», ինչո՞ւ է նա դեմ հանդես գալիս Շվեդիայի դպրոցական դասագրքերում հայոց ցեղասպանության մասին հիշատակումներին: Արդյոք, սրանով նա դե՞մ է հանդես գալիս համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներին, այդ թվում Ցեղասպանության միջազգային ասոցիացիայի գիտնականներին, ինչպես նաեւ Շվեդիայի իշխանություններին եւ «Ապրող պատմություն» ֆորումին, որը նույնպես ուսուցանում է Հայոց ցեղասպանության մասին:

3. Ինչո՞ւ պետք է Հայաստանի հարցով համազեկուցողը, ով պետք է անաչառ դիրք ունենա, Շվեդիայի խորհրդարանում ԼՂ-ի վերաբերյալ բանաձեւ ներկայացնի, որն ակնհայտորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացվող առաջարկներին: Լինդբլադի պահանջը հիմնվում է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, որը պարբերաբար Ադրբեջանի կողմից օգտագործվող հռետորաբանությունն է, ինչը տարբերվում է Մադրիդյան սկզբունքներից, ըստ որոնց խոսք է գնում միայն ԼՂ-ին հարակից տարածքներից զորքերի հետ քաշման եւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջանցքի (մասնավորապես Լաչինի եւ Քելբաջարի) ապահովման մասին: Արդյոք, սրանով Լինդբլադը մարտահրավե՞ր է նետում ԵԱՀԿ Մինսկի խմբին:

4. Որոշ դեպքերում Բաքուն հայտարարում է, որ հիասթափված է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի դանդաղ ընթացքից եւ նախագահ ԱԼիեւը նշում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին, հայտարարելով, թե «մեր համբերությունն էլ սահման ունի»: Դա ակնհայտորեն երեւում է նաեւ վերջերս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումների ֆոնին: Գորան Լինդբլադը, Շվեդիայի կառավարությունը կամ ԵԽԽՎ-ն այս կապակցությամբ որեւէ հայտարարություն արե՞լ են կամ տեսակետ հայտնե՞լ են»:

Ընդ որում, Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունը փորձել է այս 3 հարցերի վերաբերյալ Լինդբլադից պատասխան ստանալ նաեւ սեպտեմբերի 7-ի առավոտյան, սակայն դեռ որեւէ արձագանքել չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ