News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոտենում է Նոր տարին, եւ քաղաքացիները մեծ քանակությամբ մթերք են գնում տոնական սեղանի համար: Ցուցակներում (որոնք ոմանք նախապես կազմում են, որ ոչ մի ապրանք բաց չթողնեն) առկա են նաեւ ալկոհոլային խմիչքներ: Թե ինչ տեսականիով, կախված է  գնորդի ճաշակից եւ հատկապես գնողունակությունից: 

Չնայած մենք խաղողի երկիր ենք համարվում եւ հայկական կոնյակը հայտնի է ամբողջ աշխարհին, սպիրտային թունդ խմիչքների օգտագործման առումով առաջին տեղում օղին է: Նշենք, որ միջին գնի կոնյակը օղուց  4,7 անգամ թանկ է: Դա, իհարկե, միջին առումով: Սակայն մանրածախ ցանցում հանդիպում է «ֆիրմային» օղի, որը մեր կոնյակից     (ասենք` սովորական,  3 տարվա հնեցմամբ) ավելի թանկ է:

Եթե ամսական կտրվածքով արտադրության ծավալները համեմատենք բնակչության թվի հետ, առաջատարը կոնյակն է` մեկ շնչին ընկնող   0,45 լիտրով, 0,23 լիտր օղու դիմաց: Սակայն կոնյակի ներմուծումը, ի տարբերություն օղու, զուտ խորհրդանշական է: Միաժամանակ երկրում արտադրվող կոնյակի ճնշող մասը մենք արտահանում ենք: Դա ազգային շուկայում ապրանքային ռեսուրսների կառուցվածքում նկատելի տեղաշարժերի է հանգեցնում:  

Դեկտեմբերին Նոր տարվա տոնի հետ կապված կտրուկ աճում է օղու ինչպես արտադրությունը, այնպես էլ ներմուծումը: Ռեսուրսների հաշվեկշիռը մշակվում է եռամսյակային կտրվածքով, այդ պատճառով ներկայացնում ենք անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերի տվյալները: Այդ ժամանակաշրջանում կոնյակի եւ օղու ապրանքային ռեսուրսների հարաբերակցությունը հասել է 1:10-ի: Այսինքն կոնյակի ամեն շշին 10 շիշ օղի է ընկել: Ինչպես պետք է ենթադրել, դեկտեմբերին այդ հարաբերակցությունն ավելի է մեծանում:  

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին ավելի շատ օղի է ներմուծվել, քան արտադրվել է հանրապետությունում, ավելի քան   6,8 մլն լիտր` 6,1 մլն լիտրից պակասի դիմաց: Միաժամանակ մոտ 2,1 մլն լիտր (կամ էլ արտադրության ծավալի մոտ 34 տոկոսը) արտահանվել է: Արդյունքում օղու ընդհանուր ռեսուրսներում տեղական արտադրության մասնաբաժինը նվազել է մինչեւ  37 տոկոս: Հիշեցնենք, որ տասնհինգ տարի առաջ օղու շուկայում գործնականում տիրապետող էր տեղական արտադրանքը: Ուրեմն տեղական օղին ինչո՞ւ է պարտվել ներմուծված օղու հետ մրցակցության մեջ: 

Հնարավոր է, որ ոլորտում աճել է «ստվերը» եւ միաժամանակ կրճատվել  «ստվերը» ներմուծման մեջ: Սակայն կարծում ենք, որ հիմնական պատճառն այն է, որ ընդհանուր առմամբ տեղական օղին որակով զիջում է ներմուծված օղուն: Նրա միակ առավելությունը համեմատաբար ցածր գինն է:  Հնարավոր է նաեւ, որ աճել է ինքնաթոր օղիների ծավալը:  Այս գործոնները երկրում լայնածավալ աղքատության պայմաններում որոշակի դեր են խաղում:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ