News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունները եւ չեղարկել վիզային ռեժիմը։ Այս մասին ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը տեսնում է Վրաստանի ներկայիս ղեկավարության դրական ազդակները եւ ընդունում է դրանք։ «Ռուսաստանը կընդունի ցանկացած որոշում, որը համատեղ կկայացնեն Վրաստանը, Հարավային Օսիան եւ Աբխազիան»,- ասել է Պուտինը։

Արդեն հիմա երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մեծացել է, իսկ վրացական գինու 2/3-ը բաժին է հասնում հենց ռուսական շուկային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ