News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ցելինայի շրջանային դատարան է ուղարկվել  ադրբեջանական ծագումով տեղի բնակիչ Ալիկ Իբրահիմովի դատական գործը: 

Ինչպես հաղորդում է ruffnews.ru-ն, քաղաքացուն մեղադրում են ազգային թշնամանք հրահրելու համար: 

«Քննության վարկածով, մեղադրյալը, Ռոստովի մարզի Ցելինա քաղաքի հանրային վայրում գտնվելով, մեծ թվով մարդկանց ներկայությամբ  հրապարակային բացասական բնույթ ունեցող արտահայտություններ է արել, որոնք թշնամանք են հրահրում ազգային որոշակի պատկանելիություն ունեցող մարդկանց խմբի  (հայերի) նկատմամբ, ներկաներին համոզելով հայ ազգության անձանց հանդեպ բռնի գործողությունների իրականացման անհրաժեշտության մեջ` հայ ազգության ներկայացուցիչների նկատմամբ արձագանքման ագրեսիվ պահվածքային կարծրատիպ ձեւավորելով», -  ասված է Ռոստովի մարզի ՌՔՀ ՔՈՒ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ