News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիայում ջինի վաճառքը գերազանցել է 1 մլրդ ֆունտը` երիտասարդ բնակչության շրջանում խմիչքի ժողովրդականության աճի շնորհիվ: Այդ մասին գրում է The Telegraph-ը` վկայակոչելով Mintel հետազոտական ընկերության վերլուծաբաններին:

Կանխատեսման համաձայն, մինչեւ 2015-ի վերջ բրիտանացիները 29 մլն լիտր ջին կխմեն: Վերջին հինգ տարվա ընթացքում ջինի վաճառքն աճել է 40 տոկոսով:

«Ջինի պահանջարկն աճում է, չնայած շուկան ընդհանուր առմամբ կրճատվում է: Ընդ որում, թունդ խմիչքները հաճախ ընտրում են ավելի տարեց մարդիկ, իսկ ջինի դեպքում լրիվ այլ դինամիկ ենք տեսնում», — ստացված տվյալներն է մեկնաբանել Քրիս Ուիսոնը ընկերությունից:

Պարբերականը նշում է նաեւ, որ աճում է օղու պահանջարկը:

Ուիսոնը կարծում է, որ պատճառը խմիչքի գրավչությունն է. «Այն հարմար է խառնել այլ խմիչքների հետ, դա ժողովրդական եւ հասանելի խմիչք է», — նշում է նա:

Միաժամանակ ռոմի վաճառքը Մեծ Բրիտանիայում վերջին հինգ տարիներին նվազել է 6,2 տոկոսով` մինչեւ 411 մլն ֆունտ, իսկ տեկիլայինն աճել է 11 տոկոսով, մինչեւ 194 մլն ֆունտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ