News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դաշնության կողմից Ադրբեջանին C-300 հակահրթիռային համակարգեր վաճառելու գործարքը ռեալիզացման փուլում է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է   Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը:

Նա նաեւ հայտնել է, որ C-300-ի ձեռքբերման շուրջ Ռուսասատանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններն սկսվել են 2007 թվականից: Հարցին, թե Ադրբեջանւոմ դրանց տեղակայման մոտավոր ժամկետներն արդեն հայտնի՞ են, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է. «Ես դժվարանում եմ ավելի մանրամասն տեղեկատվություն տալ»: Այս, ինչպես նաեւ թերթի մյուս հարցի կապակցությամբ՝ ռուսական կողմն, արդյոք, պահանջ ներկայացրե՞լ է, որպեսզի C-300  համակարգերը հայ-ադրբեջանական շփման գծից հեռու տեղադրվեն, Պոլուխովն ասել է. «Պետք է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ճշտեք»: Ադրբեջանի ՊՆ-ի հետ երեկ «Հայկական ժամանակ»-ին չի հաջողվել կապվել: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե պաշտոնական Երեւանը տեղյա՞կ է, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին C-300  համակարգեր վաճառելու գործարքը կայացե՞լ է, թե` ոչ: Թերթի նույն հարցին չեն պատասխանել նաեւ Սերժ Սարգսայնի մամուլի ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ