News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում բնակվող վանաձորցի 25-ամյա Կարեն Կուլակյանը, նրա ընկերներ Լյուդվիգն ու Ռեմին ավարտել են էլեկտրականությամբ աշխատող «Տուկ-տուկ»  ավտոմեքենայով ճանապարհորդությունը Եվրասիա մայրցամաքով: Այս մասին NEWS.am-ին ասաց Կարեն Կուլակյանը՝ նշելով, որ դեկտեմբերի 17-ին հասել են վերջնակետին՝ Ֆրանսիայի Տուլուզ քաղաք:

Տղաները, որոնք եկել էին Հայաստան, այստեղից «Տուկ-տուկ»-ով գնացել են Վրաստան, այնտեղից էլ՝ Թուրքիա, ապա Հունգարիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Ավստրիա, Գերմանիա եւ ճանապարհորդությունն ավարտել են Ֆրանսիայում:

«Ամեն ինչ անցավ շատ լավ, առանց խնդրի, Գերմանիայում ձյուն էր, բայց դա մեզ չխանգարեց: Մեր էլեկտրական մեքենան պահեց, մենք հասանք մեր նպատակին ու 4 ամսում 20 հազար կիլոմետր քշեցինք»,- ասաց Կարենը։

Կարենի խոսքով՝ ընկերներին ամենից շատ տպավորել էր Հայաստան այցելությունը, Վանաձորում Կարենի հարազատների հյուրընկալությունը. «Միշտ խոսում էին Հայաստանի մասին, իրենց ընտանիքներին էին պատմում։ Ասում էին՝ հայերը բարի են, միշտ, ամեն ինչ կիսում են։ Անեկդոտներ են պատմում այն մասին, որ իրենք բարեկամներիս հետ խմել, պարում էին»։

Կարենը, Լյուդվիգն ու Ռեմին նախաձեռնել էին եռանիվ, արեւի էներգիայով աշխատող էլեկտրական «Տուկ-տուկ» ավտոմեքենայով ճանապարհորդել Եվրասիա մայրցամաքով՝ մարդկանց ցույց տալու համար, որ հնարավոր է երկար ճանապարհ անցնել էլեկտրական շարժիչով ավտոմեքենայով,  ու այնպես անել, որ տրանսպորտային միջոցների հիմնական էներգիան դառնա էլելտրականությունը։ Տղաները որոշել էին լինել իրենցից յուրաքանչյուրի հայրենիքում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Հայաստանում: Նրանք ճանապարհորդությունը սկսեցին Թայլանդից, Հայաստան հասան հոկտեմբերի 24-ին։ Տղաները Երեւանում մասնակցեցին «Էկո Երևան» բնապահպանական ակցիային, «Տուկ-տուկ»-ով շրջեցին Երեւանում՝ քարոզելով մթնոլորտը չաղտոտելու գաղափարը։

Տպել
Ամենաշատ