News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաշխարհային առաջնորդների վստահության վարկանիշ ցուցակում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է 19-րդ տեղը 20 հոգու մեջ:

Երկրորդ տեղը զբաղեցնում է անցյալ տարվա հարցման առաջատարը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Հի Մունը, որին վստահում է հարցման մասնակիցների 40%-ը, և չի վստահում 35%-ը, երրորդ տեղում է Անգելա Մերկելը (40 և 38%),- հաղորդում է «Նովի ռեգիոն» ռուսական լրատվական գործակալությունը։ Չորրորդ տեղը զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, իսկ հինգերորդը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին է։ Առաջին վեցնյակը եզրափակում է Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոն։

Ինչ վերաբերում է առաջին տեղին, ապա այն զբաղեցնում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Ընդամենը կես տարի առաջ նախագահ դարձած ամերիկյան առաջնորդը վստահություն է ներշնչում հարցման մասնակիցների 61%-ին, 31%-ը հակառակ կարծիքին է։ «Հռետորական ընդունակությունները իր մարմնավորած փոփոխությունների հետ միասին նրան հնարավորություն են տալիս նվաճել ողջ աշխարհի մարդկանց համակրանքը»,- հայտարարել է հետազոտման հեղինակ Ստեֆան Վեբերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ