News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվեց Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ, որին մասնակցել են հարյուրավոր հավատացյալներ, նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղազարդ թափորը Վեհարանից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար:

Այդ ընթացքում հայրապետական ամպհովանին կրում էին Հայ Եկեղեցու բարերարներ Միքայել եւ Կարեն Վարդանյանները, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը եւ «Կոնվերս բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Նորին Սրբությանն արարողության ժամանակ, որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» բարի ավետիսը: 

Ամենայն հայոց կաթողիկոսն իր պատգամում ասել է. «Մեր, հայրենական մեր կյանքում եւս ծառացած է խաղաղության պահպանման հրամայականը: Տարիներ շարունակ մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Վերջինս մեր սահմաններում սադրանքների է դիմում՝ ձգտելով ոտնահարել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Հավատում ենք, որ խաղաղության նախանձախնդրությամբ եւ առ Քրիստոս հավատքով զորացյալ՝ մեր ժողովուրդը իր հոգու խաղաղությունը պիտի պատվար դարձնի ընդդեմ թշնամյաց հարձակումների, անխորտակելի վահան՝ ընդդեմ հայրենյաց սահմանների ոտնձգությունների՝ հերոսաբար պաշտպանելով մեր երկիրն ու սրբազան արժեքները եւ կուռ ու միասնական ոգով ներդնելով իր ջանքերը դժվարությունները հաղթահարելու, շենացնելու մեր հայրենիքը, աշխարհասփյուռ մեր կյանքը: Սիրելիներ, Քրիստոս է մեր զորությունը: Աներկմիտ, անվարան հավատքով հետեւենք մեր Տիրոջ պատգամներին: Մեր Փրկչի քաջալերող խոսքի համաձայն՝ թող մեր սրտերը չխռովվեն եւ չվախենանք: Ապավինենք ոչ միայն մարդկային մեր տկար ուժերին, այլեւ՝ Աստծո օրհնությանը, որը կարող է մեզ համար անհնարինը հնարավոր դարձնել: Պարտավորվածությունից առավել թող մեզ առաջնորդեն ծառայության, սիրո ու նվիրումի ոգին, որով ծնունդ առած մեր գործերը հանապազօրյա անհրաժեշտություն են՝ իրականացնելու համար ազգային զարթոնքի, լուսավոր գալիքի մեր տեսիլքները»: 

Նշենք, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության եւ Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվել է Սուրբ Ծննդյան Պատարագ եւ կատարվել է Ջրօրհնեք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ