News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում հունվարի 9-ի գիշերը H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության (Խոզի գրիպ) հետեւանքով մահացած Թադեւոս Խ.-ն Վրաստանի քաղաքացի էր, աշխատում էր Ռուսաստանի Դաշնությունում:

Մեր տեղեկություններով՝ 52-ամյա տղամարդը հունվարի 1-ին դիմել է Աշոցքի բժշկական կենտրոն, որտեղից 3 ժամ անց նրան տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունք: 2 օր անց հարազատների ցանկությամբ նա արդեն տեղափոխվել է Երեւան:

Նշենք, որ սա վերջին մեկ տարում գրիպի բարդացումից մահացության վեցերորդ, իսկ այս տարվա ընթացքում 3-րդ դեպքն է։

Ըստ առողջապահության նախարարության հունվարի 9-ի տվյալների՝ Հանրապետությունում գրանցվել էր սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ