News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Քյոլնում տեղի ունեցած իրադարձություններից հետո հոլանդական չորս խոշոր կուսակցությունների երիտասարդ գործիչները որոշել են հանդես գալ ի պաշտպանություն եվրոպացի կանանց: Հունվարի 16-ին Ամստերդամի կենտրոնական Դամ հրապարակում նրանք ակցիա են ծրագրում՝ հատուկ դրես-կոդով: Ե՛վ կանայք, ե՛ւ տղամարդիկ պարտադիր պետք է ներկայանան կարճ կիսաշրջազգեստով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Այդ կերպ ակցիայի կազմակերպիչները մտադիր են ոչ միայն համերաշխություն հայտնել կանանց, այլեւ դժգոհություն արտահայտել Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեկերի հայտարարության առիթով: Ամանորի գիշերը հիմնականում արաբական արտաքինով երիտասարդների կողմից հարյուրավոր կանանց թալանից եւ բռնության ենթարկվելուց հետո քաղաքապետը թույլ սեռի ներկայացուցիչներին առաջարկել էր «պարզած ձեռքի հեռավորությամբ» հեռու մնալ անծանոթներից: Այս խորհուրդը վրդովել է երիտասարդությանը:

«Ոչ թե կանայք, այլ տղամարդիկ պետք է հեռու մնան: Շատ հաճախ սեռական բռնության մեղքը բարդում են հենց կանանց վրա: Բայց դա խնդրի լուծում չէ: Կարճ շրջազգեստերը մեղավոր չեն»,- Facebook-ում գրել են երիտասարդ գործիչները՝ բոլոր ցանկացողներին կոչ անելով միանալ իրենց ակցիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ