News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ կառավարության  եւ Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային երկօրյա համաժողովի եզրափակիչ նիստին:

Հանրապետության ղեկավարին են ներկայացվել Հայաստանի տնտեսության հետճգնաժամային զարգացման հեռանկարների ու հնարավորությունների, այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին քննարկումների ամփոփ արդյունքները:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի համաժողովին մասնակցող բարձրաստիճան  ներկայացուցիչներին   նման կարեւոր միջոցառման անցկացմանն աջակցելու համար: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոլորտի միջազգային հեղինակավոր մասնագետների եւ նրանց հայաստանյան գործընկերների երկօրյա շահագրգիռ ու արդյունավետ քննարկումները դրական մեծ ազդեցություն կունենան, որպեսզի Հայաստանը կարողանա համաշխարհային տնտեսության հետճգնաժամային իրողություններին համահունչ զարգացում ապահովել:

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի մասնակիցներին քննարկումների արդյունքում նախանշված նպատակները, դրանց իրագործման մոտեցումները հստակ ծրագրերի վերածելու եւ  կյանքի կոչելու գործում: Հանրապետության ղեկավարը  վստահեցրել, որ ՀՀ իշխանությունները կանեն հնարավորը` դրանք ժամանակին եւ արդյունավետությամբ  իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ