News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայում անցկացված հանրաքվեն բացառիկ նշանակություն ունի երկրում ժողովրդավարության վերջնական ամրապնդման եւ կայացման հարցում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։ Նրա խոսքով, համազգային քվեարկությունը պետք է դիտարկել որպես բացառապես դրական երեւույթ։

«Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 77 տոկոսը, եւ սա լավագույն արդյունքն է ողջ պատմության ընթացքում»,- նշեց Գոչունյանը՝ ավելացնելով, որ հանրաքվեն անցել է թափանցիկ եւ խաղաղ։

«Միայն մի քանի շրջաններում փոքրաթիվ խմբեր փորձել են իրենց գործողություններով հասնել հանրաքվեի բոյկոտի, սակայն այդ փորձերն իրավապահների կողմից կասեցվել են»,- ճշգրտեց «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

Նրա կարծիքով, ընդհանուր առմամբ, հանրաքվեն գրեթե իդեալական է անցել։ «Նախնական արդյունքների հայտարարումից անմիջապես հետո, ելույթ ունեցավ վարչապետ Էրդողանը, հետո նրան զանգահարեց եւ շնորհավորեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ժողովուրդը գոհ է, ընդդիմությունն ընդունել է արդյունքները»,- ամփոփեց Գոչունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունների դեմ դավադրությանը մասնակցում են ամերիկյան կողմնորոշում ունեցող աղանդները. Aydınlık
Թուրքական թերթը հայտնել է, որ դավադրությանը մասնակում են աղանդները...
Էրդողանն ընդունել է արդարադատության նախարարին եւ հետախուզության տնօրենին՝ հնարավոր հեղաշրջման լուրերի ֆոնին
Էրդողանը հանդիպել է Յըլմազ Թունչի եւ Իբրահիմ Քալընի հետ...
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Ամենաշատ