News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18-19-ը Երեւանի Բուսաբանական այգու տարածքում կկայանա «Գնենք հայրենականը» կարգախոսով փառատոնը։ Միջոցառման շրջանակներում կանցկացվի Հայաստանի թեթեւ արդյունաբերության ապրանքների ցուցահանդես-վաճառք, կկազմակերպվեն այդ ոլորտի խնդիրների քննարկմանը նվիրված «կլոր սեղան», համերգ եւ բարեգործական ակցիա։

Ցուցահանդես-վաճառքին կմասանակցեն թեթեւ արդյունաբերության շուրջ 20 ձեռնարկություններ։ Միջոցառումը կազմակերպում է Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը։ Պաշտոնական աջակցություն են ցուցաբերում UN Global Compact Armenia ծրագիրը եւ Էկոնոմիկայի նախարարությունը։

Փառատոնի նպատակը հայրենական արտադրողի դրական իմիջի ձեւավորումն է, հայկական թեթեւ արդյունաբերության քարոզը, իշխանությունների եւ հասարակության՝ ոլորտի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ