News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունն այսօր՝ հունվարի 21-ին, առաջարկել է եւս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները:

Ըստ նախարարության լրատվական ծառայության, նախարարը հանրապետության վարչապետին ներկայացրել է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների եւ գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Արձանագրվում է ծանր դեպքերի նվազում։ Շարունակվում են կանխարգելիչ եւ բուժական գործողությունները:

Հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ տարածքային եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին, Երեւանի քաղաքապետարանին առաջարկվել է կայունացման միտումը պահպանելու նպատակով եւս մեկ շաբաթով երկարաձգել հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները։

Միաժամանակ առաջարկվել է, որպեսզի շաբաթ եւ կիրակի օրերին պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
H1N1-ի հետեւանքները. 19 մահվան դեպք, այս պահին կա մոտ 900 հիվանդ. ամփոփում է նախարարը
«50 տոկոս նվազում կա հիվանդացության, սյս պահին մոտենում ենք սեզոնային միջին ցուցանիշին»...
Եթե հեռահար կրթության ձեւը կիրառվեր, աշակերտները 3 շաբաթ չէին կտրվի դասապրոցեսից. Բախշյան
Կրթության կազմակերպման մասին օրենքով արդեն 15 տարի է ունենք հեռահար կրթության ձեւը, որը չի կիրառվում...
Հայաստանում ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց շարունակում են պատվաստել գրիպի դեմ
Նրանք մեծ թիվ էին կազմում, օրինակ, հղի կանանցից, որոնք եւս ռիսկի խմբի մեջ են մտնում...
Հայաստանից գրիպի շտամներն ուղարկել են արտերկիր ստուգման
Հենց այդ պատճառով պատվաստանյութի պիտանելիության եւ գործողության ժամկետն ընդամենը մեկ տարի է…
Դպրոցական արձակուրդները երկարաձգվեցին եւս մեկ շաբաթով
Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա...
Խոզի միսը չի կարող լինել H1N1-ով վարակման պատճառ. ՍԱՊԾ
Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը...
Ամենաշատ