News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հանրապետության դպրոցներում դասերը կսկսվեն փետրվարի 1-ից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:

Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։

Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։

Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։

Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։ Լրացման ձևերի և տարբերակների մասին ՀՀ ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ»,- գրել է նախարարը:

Նշենք, որ արձակուրդների պատճառը սուր շնչառական վարակներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
H1N1-ի հետեւանքները. 19 մահվան դեպք, այս պահին կա մոտ 900 հիվանդ. ամփոփում է նախարարը
«50 տոկոս նվազում կա հիվանդացության, սյս պահին մոտենում ենք սեզոնային միջին ցուցանիշին»...
Եթե հեռահար կրթության ձեւը կիրառվեր, աշակերտները 3 շաբաթ չէին կտրվի դասապրոցեսից. Բախշյան
Կրթության կազմակերպման մասին օրենքով արդեն 15 տարի է ունենք հեռահար կրթության ձեւը, որը չի կիրառվում...
Հայաստանում ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց շարունակում են պատվաստել գրիպի դեմ
Նրանք մեծ թիվ էին կազմում, օրինակ, հղի կանանցից, որոնք եւս ռիսկի խմբի մեջ են մտնում...
Հայաստանից գրիպի շտամներն ուղարկել են արտերկիր ստուգման
Հենց այդ պատճառով պատվաստանյութի պիտանելիության եւ գործողության ժամկետն ընդամենը մեկ տարի է…
Առողջապահության նախարարությունն առաջարկում է եւս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները
Առաջարկվել է, որպեսզի շաբաթ եւ կիրակի օրերին պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն...
Խոզի միսը չի կարող լինել H1N1-ով վարակման պատճառ. ՍԱՊԾ
Հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը...
Ամենաշատ