News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Երեւանում հունվարի 22-ին կայացել է «IDEAS: ինքլուզիվ որոշումներ հավասար ու հաշվետու հասարակության համար» ծրագրի փակման արարողությունը:

Ծրագիրը նախաձեռնել էր Բրիտանական խորհուրդը 2013 թ. ու նպատակ ուներ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով որոշումներ կայացնելու գործընթացում ներգրավել հաշմանդամություն ունեցող մարդկանց տեսակետները՝ ներդնելով ինքլյուզիվ ( ներառական՞՞) որոշումների կայացման հայեցակարգը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու խոսքով ԵՄ պատվիրակությունը մեծ կարեւորություն է հաղորդում հաշմանդամների հետ աշխատանքին: «Ես լեհ եմ ու կյանքիս կեսից ավելին անց եմ կացրել խորհրդային ճնշման ներքո: Եվ վաղ մանկությունից կարող եմ հիշել, որ այդ ժամանակաշրջանում՝թե Լեհաստանում, թե Խորհրդային միությունում հաշմանդամությամբ մարդկանց փողոցում գրեթե հնարավոր չէր տեսնել: Երբ 1980 թ. ես առաջին անգամ Արեւմուտք մեկնեցի՝ Նիդեռլանդներ, փողոցներում բազմաթիվ հաշմանդամներ տեսա: Ես հարցրեցի, թե ինչպես կարելի է բացատրել դա: Ինձ հետեւյալ պատասխանը տվեցին . «Կատարյալ հասարակություններում անկատար մարդկանց չեն սիրում »,- պատմեց դիվանագետը, բարեհաջող կերպով «մոռանալով», որ ԽՍՀՄ-ում հաշմանդամների զգալի մասը քիչ էր հայտնվում փողոցներում, քանի որ աշխատում էր քվոտաներով ձեռնարկություններում, որոնք հատուկ նրանց համար պետությունն էր հատկացրել (օրինակ Երեւանում խորհրդային ժամանակաշրջանում կույրերի կոմբինատ կար):

« IDEAS. Ինքլուզիվ որոշումներ հավասար ու հաշվետու հասարակության համար նախագիծը», ըստ Սվիտալսկու, միայն նրա համար չէ, որ հաշմանդամությամբ մարդիկ իրենց հասարակության լիիրավ անդամներ զգան: «Ծրագրի նպատակն է նաեւ ազատվել վատ ժառանգությունից: Կարող եմ ասել, որ շատ երկրներում, այդ թվում Լեհաստանում, դա իրականությունէ դարձել: Վերջին 25 տարում իրականացված աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է հաղթահարել այն նախապաշարմունքը, որ հաշմանդամ մարդիկ չեն կարող հասարակության լիարժեք անդամներ լինել: Վստահ եմ, որ Հայաստանում նույնպես այլեւս նման նախապաշարմունք չի լինի»,- շեշտեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: Նրա խոսքով, այդ աշխատանքը  ԵՄ ընդհանուր աշխատանքի մի մասն է: «Մենք հիմա գտնվում ենք մինչեւ 2020 թ. համար մշակված Ռազմավարության վերջին փուլում: Ռազմավարությունը ներառում է 8 գերակայություն, ու Հայաաստանում իրականացվող աշխատանքը 8-րդ գերակայությունն է »,- հայտնել է Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը թվարկեց նաեւ մնացած գերակայությունները՝ մատչելիություն, զբաղվածություն, կրթություն, իրավահավասարություն, մասնակցություն, առողջապահություն ու սոցիալական պաշտպանություն: «Նախագիծը իրականացվում էր տարածաշրջանային մակարդակով: Այն արդեն մոտեցել է ավարտին, ու հույս ունեմ, որ մենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները շարունակելու շատ այլ հնարավորություններ էլ կունենանք»,- ամփոփեց Սվիտալսկին:

Ծրագիրը ֆինանսավորում էր Եվրամիությունը: «IDEAS. ինքլյուզիվ որոշումներ հավասար ու հաշվետու հասարակության համար» ծրագրի գործընկերն էր հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը: Նախագիծն իրականացվել է 6 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հորդանանում, Լիբանանում ու Ուկրաինայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից…  
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը…
Ամենաշատ