News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Անգլիացի ֆուտբոլային դատավոր Մարթին Աթքինսոնն անցյալ տարի ավելի շատ է վաստակել, քան Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Sun պարբերականը:

2015 թվականին Քեմերոնին աշխատավարձը կազմել է շուրջ 203 հազար դոլար: Նույն ժամանակահատվածում անգլիացի ամենապահանջված դատավորներից Աթքինսոնը շուրջ 215 հազար դոլար է աշխատել:

Աթքինսոնի նման բարձրագույն դասի դատավորի տարեկան աշխատավարձը կազմում է 128.200 դոլար՝ առանց խաղերի ժամանակ ստացվող պարգեւավճարների հաշվարկի: Մեծ Բրիտանիայի տարածքում մեկ խաղի համար դատավորը լրացուցիչ 640 դոլար է ստանում, իսկ մայրցամաքում անցկացվող խաղի համար՝ 5.700 դոլար:

Հաջորդ ամառ Աթքինսոնը սպասարկելու է Եվրոպայի մրցաշարը, որն անցկացվելու է Ֆրանսիայում, հունիսի 10-ից հուլիսի 10-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ