News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանը փաստացի ուզում է ԵԱՀԿ Մինսկի խմբից անջատ որպես միջնորդ հանդես գալ Ղարաբաղի հարցում։ Այս մասին փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա կարծիքով դա հայկական կողմի համար այնքան էլ լավ չէ։ Նավասարդյանը հիշեցրել է, որ Իրանը հնչեցրել է Ղարաբաղի հարցում որպես միջնորդ հանդես գալու առաջարկը։ «Դա նորություն չէ։ Թեհրանը չի պարզաբանում, թե ինչ ձեւաչափով է ուզում իրականացնել միջնորդ առաքելությունը։ Իրավիճակը կարող է սրվել, քանի որ Թուրքիան, որը երազում է միջամտել եւ օգնել Ադրբեջանին, կարող է նույնպես նման ցանկություն հայտնել»,- նշել է Արման Նավասարդյանը։

Նա նշել է, որ նավթից եւ գազից բացի, Իրանը հավակնում է տարածաշրջանում դառնալ ոչ միայն համար մեկ երկիրը, այլ նաեւ գերտերություն։ «Օգտվելով ներկայիս վիճակից՝ Իրանը ցանկանում է տարածաշրջանում վճռորոշ ձայն ստանալ»,- հավելել է Արման Նավասարդյանը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտնել էր, որ Թեհրանը պատրաստ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում:

«Եթե մենք նայենք անցյալին, կտեսնենք, որ Իրանը ծանր պահերին փորձել է կանխել հարեւան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունները։ Հիմա, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը պատրաստ է խաղալ այդ դերը եւ որպես միջնորդ հանդես գալ այդ հակամարտության լուծման համար»,- ասել էր Անսարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ