News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գյումրիի Անիի թաղամասում փետրվարի 1-ի  կեսգիշերին Երանոսյանների բնակարան ներխուժելու փորձ կատարած ռուս զինծառայողը ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Սերգեյ Վալերի Սուդնիկովն է, նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ զինծառայողը բացատրություն է տվել ոստիկանությունում եւ վերադարձել ծառայության:

«Ըստ նրա բացատրության՝ նա շփոթել է շենքը, քանի որ հարեւանությամբ գտնվող շենքում՝ կրկին չորրորդ հարկում բնակվում է իր ծառայակից ընկերը»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Դատախազը նշեց, որ տասնօրյա ժամկետում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կպարզվի տվյալ միջադեպը հանցագործության հատկանիշներ պարունակում է, թե ոչ: Քրեական գործ առայժմ չի հարուցվել:

Հիշեցնենք, որ զինծառայողը փորձել էր ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարան: Տանտիրուհին NEWS.am-ին պատմել էր, որ զինծառայողը եղել է հարբած, անդադար թակել է դուռը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում
Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Գերմանիայում տեղի են ունեցել քաղաքական գործիչների վրա հարձակումների նոր դեպքեր. Spiegel
Իրականացվել է արդեն չորրորդ հարձակումը...
17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի...
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Ամենաշատ