News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Լուվրը ֆրանսիական թանգարանների պատմության մեջ խոշորագույն գնումն է կատարել, հայտնում է  Le Parisien-ը: Թանգարանը Նիդերլանդների Պետական թանգարանի հետ համատեղ Ռեմբրանդտի երկու կտավ է գնել: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է  160 մլն եվրո: Ֆրանսիայի բանկը Լուվրին օգնել է վճարել իր կեսը:

Խոսքը Մարտեն Սոլմանսի եւ Օպիեն Կոպպիտի դիմանկարների մասին է: Դրանք ստեղծվել են  1634-ին: Մոտակա շաբաթներին դրանք առաջին անգամ կցուցադրեն հանրությանը, գրում է  Gazeta-ն:

Ավելի վաղ կտավները պատկանել են Ռոտշիլդների ընտանիքին:  2015-ին հաղորդվել է, որ Ֆրանսիան եւ Նիդերլանդները պայմանավորվել են բարոն Էրիկ դե Ռոտշիլդից Ռեմբրանդտի երկու կտավ գնելու վերաբերյալ: 

«Մենք հավատում ենք, որ այդ դիմանկարները միշտ անբաժան կցուցադրվեն Նիդերլանդների Պետական թանգարանում եւ Լուվրում եւ հասանելի կլինեն երիտասարդ եւ չափահաս  լայն հանդիսատեսին», — տեղեկացրել է Նիդերլանդների կրթության, մշակույթի եւ գիտության նախարար Իեթ Բյուսսեմաքերը: 

Ի սկզբանե Հոլանդիայի իշխանությունները ցանկանում էին ձեռք բերել երկու կտավն էլ, սակայն հետագայում Ֆրանսիան հայտնեց աշխատանքներից մեկը Լուվրի հավաքածուում ունենալու ցանկության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ