News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայ­վրացական բարիդրացիական հարաբերությունները շարունակել են զարգանալ եւ ամրապնդվել ամենատարբեր ոլորտներում: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի 2015 թվականի հաշվետվության մեջ:

«Հաշվետու ժամանակահատվածում տեղի են ունեցել տարբեր մակարդակների շուրջ երեք տասնյակ փոխայցելություններ եւ հանդիպումներ: Հոկտեմբերի 30­31­ը կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա աշխատանքային այցը Վրաստան, որի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Վրաստանի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ:

Հոկտեմբերի 31­ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Վրացական երազանք» շարժման առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ներկայությամբ տեղի է ունեցել Թբիլիսիի հնագույն հայկական եկեղեցիներից մեկի` Սբ. Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությունը:

Փետրվարի 16­ին պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:

Մայիսի 17­ին՝ Բաթում, հուլիսի 25­ին` Թբիլիսի է այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Սեպտեմբերի 27­ին ՄԱԿ­ի գլխավոր ասամբլեայի 70­րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում եւ նոյեմբերի 26­ին Թբիլիսիում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ»,-ասված է հաշվետվության մեջ:

Նշվել է, որ 2015թ. Վրաստան են այցելել ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ առողջապահության նախարարը, ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ոստիկանապետը: Վրացական կողմից տեղի են ունեցել արդարադատության նախարարի, Վրաստանի պրոբացիայի եւ իրավական օգնության նախարարի, Վրաստանի գյուղատնտեսության նախարարի, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարի եւ Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահի այցերը Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ