News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

44-ամյա միլիարդատեր, «Ռոսգոսստրախի» սեփականատեր Դանիլ Խաչատուրովը դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյից ամուսնալուծվելուց հետո տարածված սխեմաների է դիմել, որպեսզի անչափահաս դստեր օգտին ալիմենտ չվճարի այն ծավալով, որը պահանջում է օրենքը:  Դատարանի որոշմամբ, Վասիլիսային պահելու համար հայրը պիտի այնպիսի գումար վճարի, որն իր հայտարարագրած եկամտի մեկ քառորդն է կազմում: Իր ունեցվածքը պահպանելու համար Խաչատուրովը, որի կարողությունը   Forbes-ը 1,6 մլրդ դոլար է գնահատում, դատարանում հաղորդել է  600 հազար ռուբլի եկամտի մասին, տեղեկացնում է   Lifenews-ը:

Որքան էլ պարադոքսալ է, Ռուսաստանի ապահովագրական խոշորագույն մագնատի հայտարարագրված աշխատավարձը շատ քիչ է գերազանցում հեռավոր Ուրյուպինսկում «Ռոսգոսստրախի» մասնաճյուղի միջին օղակի մենեջերի եկամուտը:

Հիշեցնենք, որ իր առաջին կնոջից` Աննայից Խաչատուրովը բաժանվել է  2007-ի օգոստոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ